Աքաղաղ
(Մանկական խաղ)
1882
Աքաղաղը կանչում է.
— Ծուղրուղո՜ւ,
Ղու-ղու-ղո՜ւ.
Պառավ նանը զարթնում է.
— Տա-տա-տա՜,
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչո՞ւ կանչեցիր,
Ինչո՞ւ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դո՜ւ,
Ա՜յ ջու-ջո՜ւ։
Ա՜յ նանի, ջա՛ն նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք։
Աքլարը շուտ է կանչում,
Աքլարը քեզ է խաբում,
Աքլա՛ր, ինչո՞ւ կանչեցիր,
Ինչո՞ւ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դո՜ւ,
Ա՜յ ջու-ջո՜ւ…