Հովվի անկողինը
1882
Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը՝ գլխակալ.
Մի հին կապերտ ուսերին,—
Այս է հովվի անկողին։
Երբ անձրև է կաթկաթում
Եվ կապերտը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցըր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
Ուխա՜յ, ուխա՜յ, սիրո՛ւն հովիվ,
Քունդ անո՜ւշ…