Անցնել բովանդակությանը

Պարտիզպան

1882

Ամառն է. կարծես կրակ է բարձրանում Գետնի երեսից և հուրհըրատում. Ոչ շունն է հաչում, ոչ ճիճին երգում, Գորտն էլ է լռել, էլ չի կռկըռում։ Ամենքն էլ փախել, հով տեղ են գտել, Իրանց բներում լռվել պապանձվել. Միայն մի հատիկ մարդ է երևում, Խորընկած դաշտում, առվի եզերքում։ Կանգնած է մարդը արևի տակին, Ոտն ու ծունկը բաց, բահը դրած ուսին, Մի շապիկ միայն ունի նա հագին Եվ մի սպիտակ թասակ կա գլխին։ — Բայց ի՞նչ մարդ է նա և ի՞նչ է շինում, Արևի տակին ինչո՞ւ է այրվում։ — Նա պարտիզպան է, պարտեզ է ջրում, Սեխն ու ձմերուկը այնպես է հասցնում։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Պարտիզպան» բանաստեղծությունը (1882) աշխատանքի և ամառի մասին։

Ամառվա շոգին, երբ շունն էլ չի հաչում, գորտն էլ չի կռկռում և ամեն ինչ հով է փնտրում, դաշտում մի մարդ է կանգնած արևի տակ՝ ոտքը բաց, բահն ուսին։ Հարց-պատասխանով վերջացող բանաստեղծություն, որի պատասխանն էլ դասն է՝ նա պարտիզպանն է, և սեխն ու ձմերուկը այդպես են հասնում։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1882 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16