Անցնել բովանդակությանը

Հոնի կորիզը

1888

Տարեմուտի երեկոյին Մայրըս թխեց կարկանդակ, Մեջը դրավ հոնի կորիզ, Իբրև բախտի նշանակ։ Կորիզն,— ասաց,— ում որ ընկնի, Դովլաթավոր կըդառնա, Ո՛ւր որ գնա, ի՛նչ գործ բռնի, Փառք ու պատիվ կստանա։ Կարկանդակը բաժանեցինք, Կորիզն ընկավ ինձ բաժին, Եղբայրներըս սրտնեղելով՝ Նախանձեցան իմ բախտին։ «Կույր է բախտը, սուտ չէ ասած», Մեծ եղբայրըս փնթփընթաց, «Մի՞թե սա է ամենիս մեջ Աշխատավոր, բանիմաց»… Մեկելներն էլ հավանեցան Մեծ եղբորըս ասածին.— «Իրա՛վ, իրա՛վ, չէր արժանի», Միաբերան ձայնեցին… Մայրըս ասաց. «Խելոք կացեք, Ահա կըգա Նոր-Տարին, Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝ Պարգև չի տալ ոչ մեկին։ Բայց որ տեսնե դուք սիրով եք Եվ խռով չեք իրարից, Այնուհետև ինչ որ ուզեք, Չի խնայիլ ձեզանից»։ Այս ասելով նա մեզ տըվավ Տեսակ տեսակ մրգեղեն, Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր Եվ զանազան քաղցրեղեն։ Քաղցրը կերանք ու քաղցրացանք Եվ խնդացինք շատ ու շատ, Չարազ արինք նուռ, սերկևիլ, Ունաբ, սալոր, թուզ, փշատ։ «Հոնի կորիզն» այնուհետև Բոլորովին մոռացանք, Եվ շատ սիրով իրար գրկած, Պառկոտեցանք, քնեցանք…

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Հոնի կորիզը» բանաստեղծությունը (1888) մանկականի և Նոր տարվա մասին։

Տարեմուտի կարկանդակի հոնի կորիզը, որ բախտավորին է ընկնում, փոքրին է ընկնում, և եղբայրները նախանձում են՝ «Կույր է բախտը»։ Մայրը կռիվը դադարեցնում է մեկ պայմանով՝ Նոր տարին սիրով եղողներին է պարգև տալիս, ոչ կռվողներին, և քաղցրեղենի սեղանից հետո կորիզը մոռացվում է։ Ընտանեկան փոքր դրվագ, ուր դասը մոր բերանից է, բայց ուժը՝ իրար գրկած քնող եղբայրների վերջին պատկերից։

Ստեղծագործությունը պարունակում է 39 տող՝ բաժանված 10 տան։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1888 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 39