Անցնել բովանդակությանը

Արի՛ դու, արի՛

1887

Արի՛ դու, արի՛, Քո գալըդ բարի՛, Սիրուն նոր տարի, Նոր օրեր բեր մեզ։ Ձյուն տուր սարերին, Անձրև՝ արտերին, Կարկուտը՝ չարին, Զով արևը՝ մեզ։ Անթուփ ծաղիկից, Աններկ կարմրուկից, Բարի ցավերից Ազատ պահիր մեզ։ Մայրական գթով, Գրկաբաց ձեռքով, Ուրախ ժպիտով Առ քո գիրկը մեզ։ Տարին բոլորեց, Երեսը շրջեց, Նոր դիմակ դրավ, Նոր դեմք ցույց տըվավ։ Մարդիկ խնդացին, Կերան, խմեցին, Նորադեմ տարուն Դիմավորեցին,— Մինչ շատ թշվառներ՝ Այրիք ու որբեր Ցամաք չոր հացի Կարոտ մնացին…

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Արի՛ դու, արի՛» բանաստեղծությունը (1887) մանկականի և Նոր տարվա մասին։

Նոր տարվա մաղթանք, որի առաջին չորս տունը երեխայի աղոթք է՝ ձյուն սարերին, անձրև արտերին, կարկուտը՝ չարին։ Հինգերորդից բանաստեղծությունը շրջվում է. մարդիկ կերան, խմեցին, դիմավորեցին նոր տարին, իսկ այրիներն ու որբերը չոր հացի կարոտ մնացին։ Տոնական երգ, որ չի մոռանում, թե ում սեղանին ոչինչ չկա։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ 4-4-4-4-4-8 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28