Անցնել բովանդակությանը

Գարունքի հաղթությունը

Ծիծեռնակը համբավ բերավ նոր գարունքից, Եվ ահա նա մոտենում է մեզ դաշտերից. Այս համբավը երբ որ լսեց ծեր ձմեռը, Փընթփընթալով քաշվեց գնաց ցուրտ լեռները. Բայց գարունը գնաց հասավ հետևիցը Եվ դուրս հանեց ձյունով պատած լեռներիցը. Ձեռք ու ոտքը պինդ շղթայով լավ կապոտեց, Մասիս լեռան սառնարանի բանտը ձըգեց. Բայց ափսոս որ այս պատիժը շատ թեթև էր, Որովհետև միայն ութ ամիս պիտի տևեր։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Գարունքի հաղթությունը» բանաստեղծությունը գարնան և ձմռան մասին։

Տասը տող՝ գարունը ծեր ձմեռին հետապնդում է մինչև լեռները, դուրս է քաշում ձյան տակից, շղթայում և Մասիս սառնարանի բանտն է գցում։ Կատակը վերջին երկտողն է՝ պատիժը թեթև էր, ընդամենը ութ ամիս։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ բաժանված 5 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 10