Անահիտից
Ամեն աշխարհ, ամեն երկիր,
Եթե ունի հարազատ մայր,
Նա կըծաղկի դրախտի պես,
Նա չի լինիլ անբախտ, թշվառ։
Ամեն հոգի, ամեն անհատ,
Եթե ունի արհեստ, ուսում,
Նա չի լինիլ տնանկ, աղքատ,
Վտանգալից մեր աշխարհում։
Արհեստն է որ աղբյուրի պես
Միշտ բխում է, միշտ ծլծըլում,
Թեպետ և մերթ նըվազում է,
Բայց գլխովին չի ցամաքում…
Հատված է «Անահիտ» հեքիաթից. ժողովածուն ինքն է նշում՝ «Շարունակությունը տես Անահիտի մեջ»։