Ճըչանակ և ճռռան
(Ծաղկազարդի երգ)
Ճըչանակ, ճըչա՛, ճըչա՛,
Ճըռճըռան, ճըռռա՛, ճըռռա՛,
Մեծ-պասին զարթեցրեք,
Մեր աշխարհից փախցըրեք։
Զըզվեցանք դառը սոխից,
Կշտացանք զոխ ու բոխից.
Լոբին փորներս ուռցրեց,
Մախոխն էլ լավ պատըժեց։
Բողազներըս այրվեցավ,
Ձայններըս կտրվեցավ,
Ճըչացեք, ճըռճըռացեք,
Մեզ դրանցից փրկեցեք։
Ճըչանակը ճըչաց,
Ճըռռանը ճըռռաց,
Մեծ-պասը փախավ,
Զատիկը եկավ։