Անցնել բովանդակությանը

Շնորհավոր տարիք

Տարվա վերջին մեջ գիշերին Մի ձայն լսվեց երկնքից, Թե մի հրեղեն մանուկ ծնվեց Ժամանակի երկունքից։ Նա գալիս է, ով մանուկներ, Հազարումեկ բարիքով, Թեև մանուկ, բայց խելոք է, Ինչպես մեծ մարդ տարիքով։ Մանկանց համար նա բերում է Տեսակ-տեսակ խաղալիք, Անուշ-անուշ մրգեղեններ, Սիրուն-սիրուն հագնելիք, Ձեզնից ոչինչ չի խնայիլ, Ինչ որ ուզեք, նա կըտա, Բայց մեծերիս՝ ուրիշ բան է, Չի էլ նայի մեզ վրա։ Միջնորդ եղեք, ով մանուկներ, Դուք ձեր արդար բերանով, Որ մեծերիս էլ ընդունե, Ձեզ չափ պատվով ու սիրով։ Ձեր սուրբ բերնով աղաչեցեք Այս նորածին մանուկին, Որ այս տարի նա շնորհի Քաջ հովվապետ մեր ազգին. Եթե նա ձեր արդար բերնով Մեր խնդիրքը կատարի, Այն ժամանակ մենք էլ կասենք «Շնորհավո՜ր Նոր-Տարի»։ Յուրթ կամ յուրդ ասվում է սարվորների՝ բնակատեղին։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Շնորհավոր տարիք» բանաստեղծությունը Նոր տարվա և մանկականի մասին։

Նոր տարին այստեղ երկնքից ծնված հրեղեն մանուկ է, որ երեխաներին խաղալիք ու քաղցրեղեն է բերում, բայց մեծերին չի նայում։ Բանաստեղծը երեխաներից միջնորդություն է խնդրում՝ իրենց արդար բերանով աղաչել, որ այս տարի ազգին «քաջ հովվապետ» շնորհվի, և միայն այդ դեպքում մեծերն էլ կասեն «Շնորհավոր Նոր տարի»։

Ստեղծագործությունը պարունակում է 29 տող՝ 28-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 29