Անցնել բովանդակությանը

Ատամը փոխած

(Մանկական երգ)

1909

Ատամ, ատամ, Իմ կաթնատամ, Գնա՜ս բարով Հարյուր տարով… Իսկ դու արի՛, Գալըդ բարի՜, Իմ նո՛ր ատամ. Ես քեզ կըտամ Հարյուր տարի Հազար բարի — Էլ ղավուրմա՜, Էլ բաստուրմա՜, Չամչով փլա՜վ, Հնդու խուրմա, Տանձ ու խնձոր Մի՜շտ, ամեն օ՜ր Փըստա՜, բադա՜մ, Էլ ո՜ր մեկի Անունը տամ, Ոսկի՜ ատամ…

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Ատամը փոխած» բանաստեղծությունը (1909) մանկականի և խաղի մասին։

Կաթնատամին հրաժեշտի և նոր ատամին ողջույնի երգ, որ երեխաները ասում են ատամը փոխելիս։ Նոր ատամին խոստանում են հարյուր տարվա բարիք՝ ղավուրմա, բաստուրմա, փլավ, խուրմա, տանձ ու խնձոր, փստա ու բադամ, մինչև ցանկը հասնում է «ոսկի՜ ատամ»-ին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20