Անցնել բովանդակությանը

Ուսումնարան

(Մանկական մաղթանք)

Դաշտը սիրուն է դալար բույսերով, Եվ անուշահոտ գույն գույն ծաղկներով. Ուսումնարանը նույնքան սիրուն է Իր ուշիմ, խելոք ժիր մանկիկներով։ Սիրուն է ծառը կանաչ ճղներով, Փունջ-փունջ կախոտված իր պտուղներով, Ուսումնարանը նույնքան սիրուն է Իր առաքինի խելոք սաներով։ Աստված, պահպանիր դու շատ օրերով Մեր անդաստանը իր մշակներով, Եվ մենք նրանում զուգվինք, զարդարվինք Գեղեցիկ ուսման գույն գույն փունջերով…

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Ուսումնարան» բանաստեղծությունը դպրոցի և մանկականի մասին։

Մանկական մաղթանք դպրոցի համար՝ երեք համեմատությամբ. դաշտը սիրուն է ծաղիկներով, ծառը՝ պտուղներով, ուսումնարանը՝ իր ուշիմ, խելոք սաներով։ Վերջին տունը աղոթք է, որ Աստված պահի «մեր անդաստանը իր մշակներով», և երեխաները զարդարվեն ուսման փնջերով։ Դպրոցական հանդեսների երգ՝ ուսուցչի գրած։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12