Անցնել բովանդակությանը

«Եվ վաղո՜ւց, վաղո՜ւց խո՜ր քուն է մըտած…»

1902

Եվ վաղո՜ւց, վաղո՜ւց խո՜ր քուն է մըտած Կյանքի տաղտուկից հոգնած իմ հոգին. Սակայն տեսնում է մի մե՛ծ, վեհ երազ Իմ ջի՛նջ ու մաքուր, իմ խորունկ հոգին; Տեսնում եմ ահա՛, որ բարձունքներից Իջնում է մի կույս լազո՜ւ թևերով, Որ զարթնեցընե, թըռցնե հոգիս Երկնի համբույրով, աստղերի բույրով։ Եվ տիվ, և գիշեր ես սպասում եմ, Թե ահա կըգա կույսը դյութական, Որ զարթնած հոգով երգեմ վեհորեն Երազըս չըքնաղ, մարգարեական…

1902, Բաքու

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Եվ վաղո՜ւց, վաղո՜ւց խո՜ր քուն է մըտած…» բանաստեղծությունը (1902) երազի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12