«Երազիս տեսա, որ ծովի ափին…»
1901
Երազիս տեսա, որ ծովի ափին
Ես ընկած էի խոր վերքը սրտիս.
Եվ ալիքները մեղմ ծփում էին՝
Անուշ օրորով ինձ անդորր տալիս։
Երազիս տեսա, որ ընկերներս
Ուրախ երգելով անցան ծովափով.
Սակայն… ոչ մեկը ինձ ձայն չըտվեց,
Իսկ ես լուռ էի մահվան խոր վշտով…
1901, Ցյուրիխ