Անցնել բովանդակությանը

«Եվ ճամփեքի մեջ, ամայի դաշտում…»

1902

Եվ ճամփեքի մեջ, ամայի դաշտում Մենակ, անընկեր, ընկած եմ մոլոր. Չորս կողմից հողմը վերաս է շաչում, Եվ հոգիս խոժոռ, և միտքս խոժոռ։ Սիրտս գթով լի՝ մարդկանց մեջ մտա, Բայց ողջույնի տեղ կռվի կոչ տվին. Կյանքի գոռ կռիվ՝ կատաղի, դժնյա, Ուր որ ամենքը ամենքի ընդդեմ Դաշույն են սրում՝ սիրո փոխարեն։ Եվ կյանքի կռվից վիրավոր, հաղթված Ընկած եմ հիմա այս ափում վայրի. Շուտով կտեսնեմ աչքերս սառած, Բայց նրանց խիղճը երբեք չի խայթվի…

1902

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 13