«…Եվ ո՛ւշ գիշերին հոգնած մի ալիք…»
1901
…Եվ ո՛ւշ գիշերին հոգնած մի ալիք
Լացով, հառաչով եկավ ու ընկավ
Գիրկը մայր — երկըրի…
Ա՜խ, ճակատս հոգնած ո՞վ շոյե պիտի.
Եվ ո՞ւմ սիրտն է բաց — այս հեռո՜ւ, օտա՜ր
Ափում ինձ համար…
1901, Վենետիկ
1901
1901, Վենետիկ
Ստեղծագործության մասին