«Եվ անապատից, հեոո՜ւ ծովերից…»
1904
Եվ անապատից, հեոո՜ւ ծովերից
Եվ դարբասներից, թե խուլ բանտերից
Լըսում եմ անվե՛րջ, գիշեր ու ցերեկ
Ողբ ու հեծեծանք մի՛շտ, ամենուրեք.
Տեսնում եմ արցունք ժպըտի հետ հյուսված,
Հացի հետ արյուն — վի՛շտ համատարած…
Եվ ծով — արցունքներն անծայր աշխարհի
Ամեն խորշերից, ամեն սըրտերից
Կաթիլ ու կաթիլ հավաքվում, գալիս,
Թափվում են վըշտոտ, խոցված սրտիս մեջ…
1904, Թիֆլիս