Անցնել բովանդակությանը

«Ես գիտե՜մ, գիտե՛մ, որ կյանքիս շեմքից…»

1903

Ես գիտե՜մ, գիտե՛մ, որ կյանքիս շեմքից Խոր տառապանքն է ինձ բաժին ընկել, Եվ թե՝ առանց վիշտ, և՛ թույն, և՛ թախիծ Անկարելի է անհունը գրկել։ Թո՛ղ վիշտս լինի անեզր ու հավերժ, Ես չեմ երկնչում դժխեմ տանջանքից. Միայն թե մնա հավատս անեղծ Թե՛ դեպի միտքը և թե՛ դեպի ինձ։ Եվ առագաստներս ես լայ՜յն կբանամ, Կըլողամ վերև՝ հոսանքին ընդդեմ. Այրված հոգուցս նո՛ր խոսքեր կըտամ, Ինչպես բյուրեղներ, մաքո՛ւր ու վսե՛մ…

1903

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ես գիտե՜մ, գիտե՛մ, որ կյանքիս շեմքից…» բանաստեղծությունը (1903) կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12