«Ես որ մեռնիմ ու իմ վերքից…»
1898
Ես որ մեռնիմ ու իմ վերքից
Եթե մի վարդ դուրս ծլեր,
Եվ ընկերըս հեռու տեղից
Գար՝ շիրիմըս այցելեր.
Եթե նրա խոր աչերից
Մի ցող վարդիս մեջ ծորեր,—
Այն սուրբ ցողը սիրտս կերթար,
Վերքըս խորունկ՝ կըբուժեր։
1898, Օդեսա
1898
1898, Օդեսա
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Ես որ մեռնիմ ու իմ վերքից…» բանաստեղծությունը (1898) մահվան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։