«Երբ որ մահս գա…»
1942
Երբ որ մահս գա
Կուզեի լիներ
Նորեկ գարունքվա
Շողշողուն մի պահ,—
Առաջին բացվող
Վարդին ժպտայի,
Սուզվեի ապա
Մութ անհունի մեջ։
1942
1942
1942
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Երբ որ մահս գա…» բանաստեղծությունը (1942) մահվան և գարնան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։