«Ես ծերացա… մի՛ զարմանար…»
1892
Ես ծերացա… մի՛ զարմանար,
Որ ես թեև դեռահաս,
Թեև դեմքըն իմ վշտահար
Նոր է գգվում աղվամազ։
Մի՛զարմանար… մտքով արդեն
Ես մեր կյանքը ապրեցի.
Ցնորքներում, որպես կյանքում,
Ես կռվեցի, սիրեցի։
Եվ ցնորքում ի՜նչ տագնապով
Ես կյանքն էի ընդգրկում.
Եվ գրկեցի. ի՞նչ — արյան ծով,
Լոկ գոյության մաքառում։
1892, Ալեքսանդրապոլ