Անցնել բովանդակությանը

«Երազ տեսա — ձեր տան առաջ…»

1894

Երազ տեսա — ձեր տան առաջ Զուլալ աղբյուր կըբխեր. Ձենը մեղմիկ, քաղցրակարկաչ, Չորս դին ծո՛ւփ — ծո՛փ ծաղկունք էր։ Ջուր խմելու դուռըդ եկա, Պապակ էի ու ծարավ, Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա, Ցամաք կտրավ, քար դառավ։ Քընից զարթնա, — սիրտս էր տրտում. Ա՜խ, էս շա՜տ վատ երազ է. — Ծարավն՝ ես եմ, աղբյուրը՝ դուն. Սերդ ինձ համար ցամաքել է։

1894, Լայպցիգ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Երազ տեսա — ձեր տան առաջ…» բանաստեղծությունը (1894) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1894 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12