Անցնել բովանդակությանը

«Եղնիկները լուսաբացին…»

1897

Եղնիկները լուսաբացին Սուր ժեռերով անցկեցան, Փրփրած լճին մեղմ նայեցին, Լռիկ — մնջիկ անցկեցան։ Ա՜խ, իմ սերս՝ կանանչ — կարմիր, Դառավ ինձի ցավ ու ցեց. Ա՜խ, իմ կյանքս՝ զառ — վառ կարմիր, Վիշտս կերավ ու մաշեց։ Ես ի՞նչ անեմ, ես ո՞ւր չքվիմ — Ընկնիմ չոլերն ամայի. — Երնե՜կ մեռնիմ, ու սիրտս ուտեն Գել ու գազան ամեհի։ Ա՜խ, եղնիկներ, դադար չունեմ, Սիրտս՝ կրակ վառ — վառման, Մարդիկ կուգան, ինձ կնայեն Լռիկ — մնջիկ կանց կենան…

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Եղնիկները լուսաբացին…» բանաստեղծությունը (1897) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16