Անցնել բովանդակությանը

«Եղբայրության կամ թե սիրո…»

1905

Եղբայրության կամ թե սիրո Խոսքը ես ձեզ չեմ ավետում, — Պատգամները չարի, բարվո Ձեր ոտների տակն եմ նետում։ Կյանքն է պայքա՛ր՝ գոռ ու դաժա՛ն, Ճզմի՛ր մարդուն և թռի՛ր վե՛ր. Իրավունքը ուժն է միայն, Վա՜յ հաղթվածին, հազա՛ր վայեր։ Տեր կամ ըստրուկ պիտի լինիս, — Ճշմարտություն չըկա ուրիշ։ Չես սպանի, քեզ կսպանեն, Դու սպանի՛ր, քեզ չսպանեն։ Լուծ կամ լծկան պիտի լինիս, — Ճշմարտություն չըկա ուրիշ։ Անիծվիս, մա՛րդ, որ հույսդ է մարդ. Բախտըդ կռվով կռի՛ր ինքըդ։ Մո՛ւրճ կամ զնդա՛ն պիտի լինիս.— Ճշմարտություն չըկա ուրիշ։

1905, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Եղբայրության կամ թե սիրո…» բանաստեղծությունը (1905) սիրո և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 4-6-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18