«Դուրսը բուք է խիստ, գիշեր, ցուրտ ձմեռ…»
1956
Դուրսը բուք է խիստ, գիշեր, ցուրտ ձմեռ.
Շքեղ դահլիճում ջերմ ու լուսավառ,
Պարում են, երգում, կատակում զվարթ։
Բայց դո՛ւ, ընկե՛ր իմ, պառկել ես անզարդ,
Ծանր հողի տակ,
Քաղաքի եզրում,
Եվ բուքն է հիմա ձյունաթաղ դաշտում
Քաղցած գայլի պես
Քո գերեզմանի վրա կաղկանձում…
1956