«Վտարված եմ ես…»
1910
Վտարված եմ ես
Հայրենի երկրից.
Մի անհայտ ուղի
Լուռ տանում է ինձ։
Ու՞ր եմ գնում ես,
Ու՞ր պիտի հանգչիմ,
Ու՞ր պիտի լինի
Կայանըս վերջին։
Ձյունն եկավ, ծածկեց
Ուղի ու կածան.
Որոնց սիրել եմ,
Ինձ օտար դարձան։
Ա՜խ, չար բախտիս դեմ
Իմ խավար հեռվում
Մի աղոտ ճըրագ
Արդյոք չի՞ վառվում։
Վայում է քամին,
Խիստ բուք է հիմի.
Թող իմ թշնամին
Անտուն չըլինի…
1910, Հասան-Ղալա