«Վայում է քամին՝ ցուրտ, ձմեռնամուտ…»
1910
Վայում է քամին՝ ցուրտ, ձմեռնամուտ,
Չոր տերևները շուրջս է դիզում.
— Ո՞վ է իմ սիրտը տրորում անգութ,
Սև մազերիս մեջ ճերմակ է հյուսում։
Ձյունը պատանքով ճամփես է ծածկում,
Սիրտս գերեզման՝ մռայլ ու անհույս,
…Հատ-հատ իմ թաղման զանգերն են զարկում,
Ու մի սիրտ վրաս լալիս է քնքուշ…
1910
Թեմաներ