Անցնել բովանդակությանը

«Վարդի շրթունքըդ, աղջի՛կ աչագեղ…»

1904

Վարդի շրթունքըդ, աղջի՛կ աչագեղ, Համբույրի համար հասել է ահա. Օ, մի՛ արձակիր մազերըդ շքեղ Հոգնած, ջարդված իմ կըրծքի վրա։ Գարունը վաղուց գնաց իմ սրտեն, Եվ սիրտըս հիմա՝ ծանըր, վըշտահար, — Վարդի շրթունքըդ հասել է արդեն Հնչուն համբույրի, բայց ոչ ինձ համար…

1904, Նոր Նախիջևան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Վարդի շրթունքըդ, աղջի՛կ աչագեղ…» բանաստեղծությունը (1904) գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8