Անցնել բովանդակությանը

«Վառ արևի շողքը խաղաց…»

1896

Վառ արևի շողքը խաղաց Լուսադեմին իմ ճակտին. Աղունիկն էլ թռավ, եկավ, Նստավ բանտիս լուսանցքին։ Ա՜Խ, շա՜տ սրտանց կարոտցեր եմ Աղունիկիս, արևիս. Ե՞րբ պիտ ոտքերն ընկնիմ, գրկեմ Աղունիկիս, արևիս…

1896, Երևան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Վառ արևի շողքը խաղաց…» բանաստեղծությունը (1896) կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1896 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8