Անցնել բովանդակությանը

«Սավառնում ես ցնծությամբ վառ՝…»

1933

Սավառնում ես ցնծությամբ վառ՝ Քո սիրո հետ պուրակի մեջ։ Հավերժական զգում ես քեզ Եվ քո հուրը հավերժ անշեջ։ Սգավորներ՝ ծանր ու դանդաղ՝ Տանում են լուռ մի սև դագաղ։ Մի օր էլ քեզ պիտի տանեն Այսպես լըռիկ ու տրտմասուգ, Եվ քեզ նման այս պուրակում Պիտ հուրհրա մի անմահ զույգ…

1933, Փարիզ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Սավառնում ես ցնծությամբ վառ՝…» բանաստեղծությունը (1933) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 2-2-2-2-1-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1933 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10