Անցնել բովանդակությանը

«Ծովն ալեկոծ, սանձակոտոր…»

1898

Ծովն ալեկոծ, սանձակոտոր, Իր քար շրթներն է կրծում. Ա՜խ, իմ վիշտը՝ մի չար ուրուր, Սիրտս է անդուլ քըցըցում։ Գնա՛մ, գնա՛մ, կորչեմ անդարձ, Փոթորիկի մեջ ընկնեմ, Անդունդներին խեղճ սիրտըս տամ, Չար ուրուրից ազատվեմ։ Թող ինձ ծովը նետե ափին, Ափին հեռո՛ւ, հեռավո՛ր, Սիրտըս անվիշտ՝ անզարթ քնիմ Ափին մենա՛կ, մենավո՛ր…

1898, Օդեսա

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12