Անցնել բովանդակությանը

«Կուզեի լինել գարնան արեգակ…»

1899

Կուզեի լինել գարնան արեգակ, Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի, Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ, Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի։ Կուզեի լինել երգող շատրվան Եվ երազներդ լուռ օրօրեի, Կամ թե շողշողուն ոսկի ծիածան Շուշան ճակատիդ պսակ հյուսեի։ Կուզեի լինել ալիքը ծովի Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի, Կամ թե լեռների բուրմունքը հովի Փարթամ մազերդ շոյելու գայի։ Կուզեի լինել երկինք աստղավառ Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի, Հազար ու հազար աչքերով գոհար Քեզ դյութված, արբած հավերժ նայեի։

1899, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16