Անցնել բովանդակությանը

«Կյանքի ժխորից մտա անապատ…»

1902

Կյանքի ժխորից մտա անապատ. Գիշերը եկավ, բազմեց փառավոր, Եվ հոգնած հոգիս մեղմիկ ու հանդարտ Գիշերը գրկեց… Աստղերը երկնի անհուն խորքերից Անհուն հայացքով զարթնեցին նորից։ Եվ խաղաղ, անդորր մի խոր լռություն Սուրբ անապատում փռվեց, ծավալվեց, Պահ՝ խորհրդավոր և հանդիսավոր — Եվ հոգիս հալվեց վեհ լռության մեջ…

1902

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Կյանքի ժխորից մտա անապատ…» բանաստեղծությունը (1902) գիշերվա և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10