«Ծամերդ հյուսել՝…»
1901
Ծամերդ հյուսել՝
Կանգնել ես կալը,
Օրըս սև արել՝
Կապել ես ալը։
Փշերն ինձ թողիր,
Դու քաղիր վարդը,
Դու սիրտս գըցիր
Էս դժար դարդը։
Սարեսար արիր,
Ու դադար չունիմ,
Դարդամահ արիր,
Անունիդ մեռնիմ…
1901, Բասեն
Թեմաներ
1901
1901, Բասեն
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Ծամերդ հյուսել՝…» բանաստեղծությունը (1901) մահվան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։