Անցնել բովանդակությանը

«Կյանքի կռվում ամենքը դեմ ամենքին՝…»

1905

Կյանքի կռվում ամենքը դեմ ամենքին՝ Սուր են սըրում ամենքը դեմ ամենքին։ Սուրն իմ ձեռքից՝ կռվի հանած ընկավ վար, Ես չեմ կարող մտնել պայքար անարդար — Խլել բերնից արնոտ հացը աղքատի, Վառ քրտինքը ծըծել տանջված ճակատի… Սուրն իմ ձեռքից՝ կռվի հանած ընկավ վար, Ես չեմ կարող մըտնել պայքար ինձ համար…

1905

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8