Անցնել բովանդակությանը

«Թռչուններն ուրախ՝…»

1918

Թռչուններն ուրախ՝ Նորեկ գարունքին Սիրով, սրտագին, Խոսում են կրկին։ Ա՜խ, կար ժամանակ, Ես ա՜յնպես ներհուն Իմանում էի Հավքերի լեզուն; Բայց սին ու դժնյա Խաղերից կյանքիս Օր — օրի վրա Նանրացավ հոգիս։ Եվ հիմա նրանց Լեզուն իմաստուն, Լեզուն երազի, Էլ չեմ հասկանում…

1918, Ժընև

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Թռչուններն ուրախ՝…» բանաստեղծությունը (1918) սիրո և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1918 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16