Անցնել բովանդակությանը

«Թարթիչներդ շուք կուտան…»

1922

Թարթիչներդ շուք կուտան Դեմքիդ վրա թավիշե. Սիրտս շուքի տակ անուշ՝ Ծվար մտած կերազե։ Թաթիկներդ լուսեղեն — Լույս թռչնիկներ հեքիաթի. — Ճաճանչներով ոսկեղեն Բույն կհյուսեն նոր բախտի։ Զմրուխտ թասով գինի ես, Բույրդ աշխարհ է առել, Շուրթս վառվեց շրթներիդ, Աշխարհիս տեն եմ դառել։

1922, Վենետիկ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1922 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12