Անցնել բովանդակությանը

«Վերջին հորձա՛նք իմ ցնորքի…»

1927

Վերջին հորձա՛նք իմ ցնորքի, Գրոհ տվիր կյանքիս վերջին, Ձեռիդ անհուն բաժակ ոսկի՝ Արբեցումի հրով վերջին։ Սեգ մազերդ օձախռիվ Խճըճեցին ուղիս վերջին. Անհագ հոգիս լցվեց լրիվ Մահասրսուռ սիրով վերջին։ Արյունս հիմի աչքս առած՝ Դեմդ եմ կանգնել դողով վերջին. Սիրտս փռված՝ սիրուդ առաջ, Մահ խոցեցիր սրով վերջին…

1927, Երևան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Վերջին հորձա՛նք իմ ցնորքի…» բանաստեղծությունը (1927) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1927 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12