Անցնել բովանդակությանը

«Թե մարդ, թե հավք ընկեր ունի…»

1897

Թե մարդ, թե հավք ընկեր ունի, Ես հա՛մ անտուն չոր գլուխ եմ, Հա՛մ էլ սիրտըս մեծ ցավ ունի, — Մեծ էս սարեն, խորն էս ձորեն։ Դուն է՛լ կասես — «կո՛րի, գընա՛». Ա՜խ, ո՞ւր չըքվիմ, ո՞ւմ քովն երթամ… Էս ցավն ախըր քեզնեն առա, Դեղի համար ո՞ւմ քովն երթամ…

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8