Անցնել բովանդակությանը

«Թափվեցին տերևներն աշնան ծառերից՝…»

1895

Թափվեցին տերևներն աշնան ծառերից՝ թոշնա՛ծ ու դալո՛ւկ; Թափվեցին երգերս բեկված իմ սրտից՝ տրտո՛ւմ ու թալո՛ւկ։ Թափվեցին աստղերն անհուն երկնքից՝ Տխո՜ւր ու անփա՛յլ — Թափվեցե՛ք, արցունքներս, հոգուս խորքերից՝ Անհո՛ւյս ու մռա՛յլ…

1895, Ղազարապատ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Թափվեցին տերևներն աշնան ծառերից՝…» բանաստեղծությունը (1895) աշնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8