Անցնել բովանդակությանը

«Թափ կուտամ թևերս և կըսավառնեմ…»

1902

Թափ կուտամ թևերս և կըսավառնեմ Այս զազիր, նանիր երկրից դեպի վեր. Այն վառ աստղերը համբուրել կուզեմ Եվ սուրա՜լ, ճախրե՜լ աստղերից աստղեր։ Թա՛փ կուտամ թևերս և կըսավառնեմ Խորքերը դեպի մեծ տիեզերքի. — Արևներ խըլեմ — պատգամներ վըսեմ Մի ազա՛տ, պայծա՛ռ, մի նորո՛գ կյանքի։ Թա՛փ կուտամ թևերս և կըսավառնեմ Զերծ ձեր օրենքից, բըռունցքից դաժան. — Իմ անհատական ոլորտըս կուզեմ, Ուր կամքըս լինի օրենքըս միայն…

1902, Ախալցխա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Թափ կուտամ թևերս և կըսավառնեմ…» բանաստեղծությունը (1902) կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12