Անցնել բովանդակությանը

«Թ’ե դեպի կյանքը, թե՛ դեպի մարդիկ…»

1891

Թ’ե դեպի կյանքը, թե՛ դեպի մարդիկ Շողավոր, պայծառ հավատով զինված Ես ողջունեցի… և վեհ, գեղեցիկ Զգացմունքներով սիրտս դղրդաց։ Ես ծուն չոքեցի ալեկոծ կյանքի Սեղանի առաջ. անվեհեր հոգով Ոտք դրի ուղին նոր մարգարեի, Եվ ազատության, վեհության երգով։ Եվ ես գնում եմ նոր, հեռո՜ւ ափեր։ Եվ այս կնճիռներն — չակատիս պսակ, Անխոս վկա են, որ վիշտ, տանջանքներ Ես ճաշակել եմ, որպես հաղթանակ…

1891, Էջմիածին

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12