Անցնել բովանդակությանը

«Սուրբ հայրենիքս երգել կուզեի…»

1902

Սուրբ հայրենիքս երգել կուզեի Իմ երգերի մեջ հոգեբուխ, հնչուն. Երկնի հետ խոսող լեռներն վիթխարի. Եվ թռիչքն արծվի այն վե՛հ բարձունքոմ։ Մայր-ժողովուրդս երգել կուզեի. Հորձուտ Արաքսը չքնաղ ափերով, Հրեղեն նժույգն երգել կուզեի Մասսա լանջերում սրարշավ տալով։ Հայ կտրիճներին երգել կուզեի Եվ կռվի կոչը՝ հպարտ ու վայրի, Սուրբ ազատության տոնը հաղթական. Եվ վառ ապագան իմ հայրենիքի… Բայց կոպիտ ձեռներ Փշրեցին սրտիս քնարը՝ բեկ-բեկ. Բայց կոպիտ ձեռներ Կտրեցին նրա լարերը՝ մեկ-մեկ…

1902

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Սուրբ հայրենիքս երգել կուզեի…» բանաստեղծությունը (1902) հայրենիքի և մոր մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ 4-4-4-3-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16