Անցնել բովանդակությանը

«Սարի հովի պես ամպերի փեշով…»

1902

Սարի հովի պես ամպերի փեշով Արծըվի թևին զարկեմ ու երթա՜մ. Ջինջ աղբյուրի պես դալուկ անտառով Չոր տերևները գրկեմ ու երթա՜մ… Ա՜խ, կյանքըս թոշնեց ու ցընորքներըս Գնացին աշնան հավքերի նման, Դու ել ծաղրեցիր վառ արցունքներըս.— Սիրուս երազը ողբամ ու երթա՜մ… Վարդի ու գարնան անուշիկ երգեր Կյանքի ափերից գըլգըլա՜ն, կուգա՜ն… Է՛հ բավական է… Ես վաղ եմ հանգել, «Մնաք բարևս» մրմնջա՜մ, երթա՜մ…

1902

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Սարի հովի պես ամպերի փեշով…» բանաստեղծությունը (1902) սիրո և աշնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 4-4-3-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12