Անցնել բովանդակությանը

«Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս…»

1892

Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս Ողջունե երկինք, գուցե մանուշակ Շա՛ղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս Հալածե մութը, գուցե հաղթանակ Տանիս կռվի մեջ — մի՛ հուսահատվիր. Ապրի՛ր մինչ կա կյանք, մինչ նորոգ հույսի Կախարդ հորիզոն… Սի՛րտ իմ վշտակիր, Ինչո՞ւ ես հեծում, մի՞թե ամեհի Օձն է ճնշում քեզ — կասկածը անհույս, Ձանձրույթը դաժան… մի՞թե խորտակվեց Սերը սրբազան — երկինքը հոգուս… — Տանջըվի՛ր, հուսա՛…

1892, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս…» բանաստեղծությունը (1892) սիրո և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 11-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12