Անցնել բովանդակությանը

«Պա՜ղ-պա՜ղ փըչեց աշնան քամին…»

1897

Պա՜ղ-պա՜ղ փըչեց աշնան քամին, Ուռիները դող առան. Տերևները՝ չոր ու դեղին Տխո՛ւր, տխո՛ւր վար ընկան։ Մենակ ագռավն ծառի ճյուղին Լուռ ծըվարեց սև հագած. Ա՜խ, մեկ էլ ես ձեռըս ծոցիս՝ Աչքըս ձեր դռան մնաց։

1897, Ալեքսանդրապոլ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8