«— Պարզըկա գիշե՜ր……»
1892
— Պարզըկա գիշե՜ր…
Աստղերն երկնքում լուռ պսպղում են,
Շողերը լուսնի դիպել են սարի
Ձյունոտ կողերին — կողերը ցոլում,
Պեծին են տալիս։
Քամին ցրտաշունչ
Թևերը փռած փնչում է, թռչում,
Երկիրը սառած ճաքում-ճաքճքում,
Ձյան հատիկներով կուրծքը քարափի
Ծեծում ու ծեծկում…
Անծա՜յր ճանապարհ…
Առա՜ջ եմ գնում — ո՞ւր, — ես չըգիտեմ,
Սառո՜ւյց ու ձմե՜ռ.
Առաջ եմ գնում անհո՛ւյս, անընկե՛ր,
Քամի ու գիշե՛ր…
— Ա՜խ, եթե հանկարծ հույսըս շողշողար, —
Նա ինձ ողջունե՜ր…
1892, Թիֆլիս
Թեմաներ