Անցնել բովանդակությանը

«Շափա՜ղ կուտաս բաղի միջին…»

1907

Շափա՜ղ կուտաս բաղի միջին, Ա՜յ կարմիր վա՜րդ, շաղի միջին. Բուրմունքի պես հյուսվում ես վեր Իմ զառ ու լալ խաղի միջին; Խելքս է տարվել քո ալ-վարդին, Ճար չես անում իմ ծով դարդին. Բլբուլի պես թռնիմ քեզ մոտ, Կարոտել եմ ծոցիդ զարդին։

1907, Վիեննա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Շափա՜ղ կուտաս բաղի միջին…» բանաստեղծությունը (1907) կարոտի և ծովի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8