Անցնել բովանդակությանը

«Մեծ հաղթանակի օրը…»

1945

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ (9 մայիսի 1945) Մեր սուրը փառքով դրեցինք պատյան, — Մեծ հաղթանակի օրն է ցնծալից. Պարտվեց մահաշունչ ոսոխը դաժան, Երգեր են հորդում զվարթ սրտերից։ Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ, Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով, Մի մարդ սեղան է բացել տան առաջ, Լցրել թասերը ոսկեփայլ գինով։ Եվ անցորդներին կանչում է, խնդրում, — Եղբայրնե՜ր, որդուս կենացը խմե՛նք. Հերոս է որդիս, հաղթեց թշնամուն, Ձեր որդիների կենացն էլ խմենք։ Խմում են խինդով, ցնծում երջանիկ, Եվ զարկում նորից գավաթներն իրար։ Նրանց մեջ մի հայր ասում է մեղմիկ, — Է՛ս էլ իմ որդուս հանգստյան համար։ Գլխարկներն իսկույն հանում են նրանք, Խոր ակնածանքով լռում են մի պահ. Խմում են անձայն զոհվածի համար Եվ հեղում գինին սուրբ հացի վրա։

1945, Երևան

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1945 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 22