Անցնել բովանդակությանը

«Մի երեխա քնից զարթնել…»

1940

Մի երեխա քնից զարթնել Լաց էր լինում աղիողորմ։ Սրտի ուզած բաներն ամեն Տեսել էր նա պերճ երազում, Եվ զարթնելով բոլորը մեկ Կորցրել էր, ու սրտաբեկ Հիմա նստել, լաց էր լինում։ Լաց մի՛ լինիր, տղաս, զուր տեղ, Երիտասարդ կյանքդ ամբողջ — Այդ երազը հրաշագեղ — Դեռ առաջդ է լուսաբողբոջ։ Ապա ե՞ս ինչ անեմ, տղաս, Որ կորցրել եմ անվերադարձ Ամեն, ամեն բան աշխարհում, Եվ չունեմ էլ ո՛չ մի երազ Իմ մթնացող օրվա առաջ…

1940, Բորժոմ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1940 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16