Անցնել բովանդակությանը

«Սալնո ձորերում, կըռվի ձորերում…»

1900

Սալնո ձորերում, կըռվի ձորերում Հայդուկն է ընկել խոր վերքը սըրտին, — Վերքը վարդի պես բացված կարմըրուն, Ու ձեռքն է գըցել կոտրած հրացանին։ Արնոտ դաշտերում ծըղրիդն է ծըղրում, Հայդուկն է ընկել մահվան խոր քընով. Հայդուկը հոգում երազ է տեսնում,— Հայրենի աշխարհն ազա՛տ, ապահո՛վ… Տեսնում է… արտում շընկշընկում, Փայլուն գերանդին զընգում է անո՛ւշ. Ու փոցխ են քաշում սիրուն աղջըկունք՝ Հայդուկի վըրա երգելով անո՜ւշ… Սալնո ձորերում ամպեր են անցնում, Հայդուկի վըրա արծիվն է գալիս. Ա՜խ, սև աչերը արծիվն է հանում. Հայդուկի վըրա ամպերն են լալիս…

1900, Քյուսնախտ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16